Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը

Կայացավ «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը`ընդառաջ ամանորյա տոներին: Med-Practic-ի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Ակունցը, ով ներկայացնում էր «Լավագույն բնական ապրանքները Հնդկաստանից» տաղավարը, ով նաև ECO հնդկական ավանդական սպա կենտրոնի տնօրենն է և «Զառա Ակունց-Նեյչրլ Փրոդակտս» առաջին օրգանական խանութի հիմնադիրը Հայաստանում, պատմեց, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ տարբեր ցուցահանդեսների կազմակերպիչ է:  Ինչպես Ակունցը նշեց, «Ձմեռ պապ» միջազգային ցուցահանդեսն ունի ընդամենը երկու տարվա պատմություն և որ 2012 թվականին առաջին անգամ ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի Միլան քաղաքում: 


Անդրադառնալով «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսին, Զ. Ակունցն ասաց, որ մասնակից տաղավարների թիվը հասել էր 80-ի: «Հիմնականում մասնակցում էին ընկերություներ, ովքեր առաջարկներ ունեին` ամանորյա տոնական նվերների տեսքով»,- ընգծել է կազմակերպիչն ու հավելել, որ ցուցահանդեսի մասնակիցներն այցելուներին ներկայացրել էին ամանորյա լավագույն նվեր ձեռք բերելու ամենահնարավոր տարբերակներ: Զ. Ակունցի ձևակերպմամբ, մի քանի ռեստորանային համալիրներ ներկայացրել են փաթեթ-առաջարկներ, կազմակերպություններից շատերն էլ տոնական քարտեր են տրամադրել ցուցահանդեսի այցելուներին: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում էին առողջության և գեղեցկության կենտրոններ, կոսմետոլգիական կլինիկաներ, ներկայացվել են նաև դիզայներական աշխատանքներ, իսկ տոնական տրամադրությունն ընդգծել է գինու և թեյերի համտեսումը:


Ակունցը դժվարացավ առանձնացնել իր համար յուրահատուկ տաղավար` ասելով, որ բոլորն էլ գեղեցիկ էին ու յուրովի: Կազմակերպչին գոհացրել է այցելուների թիվը: 

RESULT ընկերության աշխատակցուհի Նաիրան Med-Practic-ին պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացրել են կոսմետիկ միջոցներ, որոնք, ըստ զրուցակցի, պատրաստված են ամբողջությամբ բնական հումքից: «Մեր ընկերության միջոցները նախատեսված են մազերի, եղունեգների, մաշկի կանխարգելման և խնամքի համար»,- այսպես ձևակերպեց ներկայացուցիչն ու հավելեց, որ ներկայացված միջոցները  կարելի է Ամանորից հետո ձեռք բերել նաև դեղատներից ու սուպերմարկետներից:


Natur Produkt դեղագործական ընկերության ներկայացուցիչ  Անիից էլ տեղեկացանք, որ ընկերությունն արտադրում է բնական օճառներ, որի հումքը ներմուծվում է Եվրոպայից. «Բոլոր օճառները բնական են, նրանք չունեն քիմիական հավելումներ: Ունենք նաև առանց գույնի և հոտի բժշկական հականեխիչ նյութեր»,- նշել է Անին` հավելելով, որ ընկերության արտադրության հետ կարելի է ծանոթանալ Natur Produkt դեղատնային ցանցում, ինչպես նաև  սուպերմարկետներում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ